Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեի կոչը

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեի կոչը
25.06.2025 | 17:10

Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի և նրա խամաճիկների կողմից նոր թափ ստացած իրավական կամայակունթյունները, բռնություններն ու ապօրինությունները հատել են բոլոր կարմիր գծերը և հանդիսանում են Հայաստանում բռնապետական ռեժիմի հաստատման ցցուն օրինակ։ Այսօր առավոտյան կրկին խուզարկություններ և ձերբակալություններ են սկսվել Հ․Յ․Դաշնակցության, Սրբազան պայքարի և այլ ընդդիմադիր ուժերի առաջնորդների և ներկայացուցիչների շրջանում։ Ապօրինությունների և բռնությունների ծավալները հասնում են աննախադեպ մասշտաբների։

Վերջին օրերին Հարյուրավոր կազմակերպությունների, միջազգային կառույցների և գործիչների կողմից բարձրացված դժգոհություններն ու դատապարտումները մնացել են անպատասխան և անարդյունք, իսկ Հայաստանը կայուն տեմպերով վեր է ածվում թշնամու օրակարգերը սպասարկող բռնապետության։

Այսպիսի պայմաններում անիմաստ է հանդես գալ որևէ հորդորով կամ կոչով, քանզի բռնապետն անսասան է իր ծրագրերում և ոչնչի առջև կանգ չի առնի իր իշխանությունը երկարացնելու և դատաստանի ու պատասխանատվության պահը մի քանի տարով երկարացնելու համար։

Ըստ այդմ, մենք կրկին դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապազգային, անմարդկային և հակաիրավական գործելակերպը, կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությունում և Սփյուռքում գտնվող բոլոր մեր հայրենակիցներին ոչ միայն բարձրաձայնել ապօրինությունների մասին, այլև հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի և նրա հանցավոր խմբավորման հայահալած և պետականակործան ծրագիրը։

Սիրելի հայրենակիցներ, անտարբերությունը դավաճանություն է․

Մի մնացեք անտարբեր՝ դատապարտեք Փաշինյանի բռնաճնշումներն ու ապօրինությունները։

Մի մնացեք անտարբեր՝ խոչընդոտեք Հայաստանը բռնապետության վերածելու Փաշինյանի գործելակերպը։

Մի մնացեք անտարբեր՝ կասեցրեք Փաշինյանի պետականակործան ընթացքը:

https://www.arfd.am/new/news/80869/

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ